Թափուր աշխատատեղ. գրաֆիկական ձևավորող

 

 

ԱՌԴ Գլոբալ կազմակերպությունը գործում է 1997թ-ից, որպես Հայաստանում գովազդի պատրաստման ոլորտի հիմնադիր և այսօր առաջարկում է իր ծառայությունները դիզայնի, ինտերիերի և էքստերիերի ճարտարապետական նախագծման, արտաքին գովազդի պատրաստման, տպագրության ոլորտներում:

Պահանջվում է մասնագետ գրաֆիկական ձևավավորման և նախագծային աշխատանքների համար: Պետք է կատարվի գրաֆիկական ֆայլերի և նախագծերի պատրաստում: Աշխատավայրը՝ Երևանի կենտրոնում:

Թեկնածում պետք է ունենա բարձրագույն կրթություն: Լինի Գեղարվեստի Ակադեմիայի կամ Ճարտարապետաշինարարական համալսարանի ձևավորման բաժնի շրջանավարտ:

ADOBE PACK (PHOTOSHOP, ILLUSTRATOR, INDESIGN), COREL DRAW, 3D MAX ծրագրերի իմացությունը պարտադիր է:
Տարիքը` 22-35 տարեկան:
Աշխատանքային փորձը պարտադիր է:
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 9.30-18.30, շաբաթ օր 9.30-16.00:
Աշխատանքի համար ուղարկեք CV և portfolio:

Մանրամասները՝ այստեղ: