Թափուր աշխատատեղ. կոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատու

 

 

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն իր դեղատներում՝ կոսմետիկայի բաժնում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուների, ովքեր զբաղվելու են հաճախորդների մասնագիտական խորհրդատվությամբ ու վաճառքներով:

Աշխատանքային պարտականություններ՝

-սպասարկում է հաճախորդներին` առաջարկում և ցուցադրում է ապրանքները,
-հաճախորդներին տեղեկացնում է ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
-լսում է հաճախորդներին ու տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն,
-հաճախորդներին առաջարկում է նոր, միմյանց փոխարինող կամ համարժեք ապրանքներ,
-հետևում է սրահում ապրանքների՝ ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
-օգնում է հաճախորդներին գտնելու իրենց փնտրած ապրանքը,
-մասնակցում է ապրանքների պատվերների ձևավորմանը:


Պահանջվող որակավորում՝

-Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն,
-մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
-ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
-օտար լեզուների իմացություն,
 -վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
- կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
- մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:

«Ալֆա-Ֆարմ»-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝
- կայուն աշխատանք,
- մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
- մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացնել կայքում կցված դիմում/հայտը կամ կարող են ուղարկել իրենց լուսանկարով ինքնակենսագրականները hr@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Կոսմետիկայի բաժնի վաճառքի խորհրդատու»:
Ուղարկված բոլոր ինքնակենսագրականների գաղտնիությունը երաշխավորվում է:

Մանրամասները՝ այստեղ