Ամանորից առաջ այցելել են Հայաստանի հյուսիսային դարպաս Վահան գյուղ

 

 

Դեկտեմբերի 26-ին՝ Ամանորի նախաշեմին, ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոննայցելել էր Հայաստանի հյուսիսային դարպասՎահան գյուղի մոտ տեղակայված զորամաս: Զորամասի ավագ սպան կենտրոնի աշխատակիցներին և կամավորներին ծանոթացրեց բանակում զինվորի առօրյային, զորամասի ռազմական տեխնիկային և սպառազինությանը, տեղեկացան զենքերի և ռազմական տեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերին: Այնուհետև զորամասի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` համեմված երգով, բանաստեղծություններով և այլ կատարումներով, որոնք նվիրված էին հայոց բանակին:Միջոցառումը եզրափակվեց նախատոնական և խրախուսական շնորհավորանքներով։ Լավ ծառայություն ցուցաբերած 30 զինվորներ պարգևատրվեցին ժամացույցներով: Զորամասի կողմից ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնը պարգևատրվեց պատվոգրով: 

Դիտել բոլոր նկարները>>>