Տարվա վերջին օրերը զինվորների հետ

 

 

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կամավորներն այցելել էին Տավուշի մարզի թիվ N զորամաս: Զինվորների հետ երիտասարդները եղան զորանոցներում, որտեղ զինծառայողներն ամանորյա գեղեցիկ տրամադրություն էին ստեղծել: Ապա ալցելեցին հանգստի և ժամանցի անկյուն, որտեղ զինվորները զբաղվում են ընթերցանությամբ, շախմատ, նարդի, շաշկի խաղում, դիտում են հեռուստացույց: Մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար երիտասարդները տարել էին հիգիենայի պարագաներ, հյութեր, մրգեր և քաղցրավենիք: Կամավորներն ասմունքեցին, կատարեցին երաժշտական համարներ: Կամավորները նաև շնորհավորական բացիկներ էին պատրաստել, որոնք բաժանեցին զինվորներին: