Տեղի կունենա «Ոսկե հասկ» 11-րդ մրցանակաբաշխությունը

 

 

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12.00, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Ոսկե հասկ» 11-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց և կառույցներին:
2017թ. մրցանակաբաշխության անվանակարգերն են`
1. «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն»
2. «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք»
3.«Լավագույն ամբիոն»
4.«Լավագույն ֆակուլտետ»
5. «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ»
6. «Լավագույն կուրս»
7.«Համալսարանի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»
8. «Լավագույն երիտասարդ հետազոտող»
9. «Համալսարանի հետ համագործակցող շրջանավարտների լավագույն կուրս»
Մրցանակաբաշխությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀԱԱՀ ռեկտորատը, ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը։