Քննարկվեցին գլոբալիզացիային առնչվող թեմաներ

 

 

Դեկտեմբերի 21-ին ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում տեղի ունեցավ «Արդի հասարակության առանձնահատկություններն ու հիմնախնդիրները» թեմայով սեմինար: Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ մեթոդով, որտեղ հարցուպատասխանի միջոցով երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց հասկանալու տարաբնույթ խնդիրներ,որոնք վերաբերում էին գլոբալիզացիային:Երիտասարդները ծանոթացան գլոբալիզացիայի տեսակներին, ինչպես նաև բերվեցին օրինակներ, թե տարբեր երկրներում ինչպես է այն դրսևորվում: Բուռն քննարկման արդյունքում վերհանվեցին որոշակի գործոններ, որոնք, ըստ ներկաների, նպաստում են մեր երկրում գլոբալիզացմանը։