Ծանոթանում են արևային էներգետիկայի հնարավորություններին

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի հյուրը Կայուն Էներգիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանն էր: Հանդիպման նպատակն էր երիտասարդներին իրազեկել արևից ստացվող էներգիայի հեռանկարային լինելու մասին, տեղեկացնել, որ այն Հայաստանի համար կարող է լինել էլեկտրական էներգիայի այլընտրանքային աղբյուր:
Հանդիպման ընթացքում ներկաները պարզեցին, թե ինչու է արևային էներգիան տնտեսական և սոցիալական զարգացման աղբյուր համարվում, ինչ դեր ունի այն մեր երկրի անկախության հարցում, ինչ հեռանկարներ կայուն զարգացում ունենալու դեպքում, և ինչպես կարող ենք յուրաքանչյուրս մասնակցել այդ գործընթացին: Ներկաները ծանոթացան Հայաստանում առկա օրինակներին, ինչպես նաև՝ արևային էներգիայի կիրառման միջազգային փորձին, պարզեցին, թե Հայաստանի բնակլիմայական պայմաններն ինչպիսի հնարավորություն են տալիս արևային էներգիան օգտագործելու համար: