Տոնական միջոցառմամբ նշվեց կենտրոնի տարեդարձը

 

 

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը դեկտեմբերի 18-ին նշեց հիմնադրման 11-ամյակը: Հրավիրված էին հատուկ հյուրեր Տավուշի մարզպետարանից` փոխմարզպետ Արթուր Վանեսյանը, քարտուղարության բաժնի պետ Կարեն Իսկանդարյանը, Իջևանի քաղաքապետարանից` սպորտի և երիտասարդության կապերի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը, «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպության տնօրեն Մանուշ Մարալչյանը, «Իջևան ԻնֆոՏուն» հասարակական կազմակերպության աշխատակից Վարսիկ Ներկարարյանը, «Հույսի կամուրջ» կազմակերպության տնօրեն Արմինե Ներսիսյանը, Իջևանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, «Իջևան» ստուդիայի տնօրեն Նաիրա Խաչիկյանը, Սուրբ Ներսես եկեղեցու քահանա Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, Լևոն սարկավագ Հակոբյանը, բազմաթիվ այլ հյուրեր և կամավորներ:
Միջոցառման բացումը կատարեց Տեր Սիմոն Առաքելյանը. նա շնորհավորեց կենտրոնին, մաղթեց նորանոր բարձունքներ և ձեռքբերումներ: Միջոցառման ընթացքում հյուրերը տեսանյութի միջոցով դիտեցին ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի անցած ուղին. նախ ներկայացվեց, թե ինչ ուղղություններով է ծրագրեր իրականացնում կենտրոնը և ինչ ձեռքբերումներ է ունեցել տարիների ընթացքում։ Կամավորները հանդես եկան շնորհավորական ելույթներով:
ՀԵՀ Տավուշի մարզային կենտոնի համակարգող Ռազմիկ Հովսեփյանը պատվոգրեր հանձնեց ակտիվ ու սրտացավ կամավորներին, շնորհակալություն հայտնեց նրանց, որ միշտ կենտրոնի կողքին են: Իր խոսքում նշեց նաև, որ երիտասարդական կենտրոնը կանգուն է սրտացավ կամավորների շնորհիվ: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև մի շարք հյուրեր, ովքեր նշում էին երիտասարդական կենտրոնի աշխատանքի կարևորությունը, նրանք շեշտեցին, որ ցանկացած հարցում միշտ կանգնած են կենտրոնի կողքին: