ՏԻՄ ներկայացուցիչների, գործընկեր կառույցների, կամավորների հետ նշվեց կենտրոնի 11-ամյակը

 

 

ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի իրարանցումն այս անգամ կապված էր կենտրոնի 11-ամյակի հետ: Դեկտեմբերի 15-ին կազմակերպված միջոցառմանը ներկա էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, Աշտարակի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը, քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանը, Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը և պետի տեղակալ Սիլվա Թադևոսյանը, Սասունիկի համայնքապետը, Արագածոտնի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար անձնակազմը, ՀԿ սեկտորի և գործընկեր այլ կառույցների ներկայացուցիչներ, ովքեր եկել էին տեսնելու և լսելու ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի 11 տարվա ընթացքում մարզում կատարած աշխատանքը:
Հյուրերին ներկայացվեցին 2006-ից մինչ օրս մարզային երիտասարդական կենտրոնի անցած ճանապարհը, իրականացված միջոցառումները, կամավորների և համագործակից համայնքների թվի աճը, ինչպես նաև իրականացվող միջոցառումների ոլորտները: Միջոցառման ավարտին փոխմարզպետ Նունե Մովսիսյանն իր շնորհավորական խոսքը հղեց կենտրոնի աշխատակազմին և փաստեց, որ կենտրոնը 11 տարիների ընթացքում աշխատանք է տարել բոլոր ոլորտներում: