ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնը 11 տարեկան է

 

 

Դեկտեմբերի 15-ին ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնը տոնում էր գործունեության 11-ամյակը: Այն մեկնարկեց Վանաձորի կամերային նվագախմբի կատարումով, այնուհետև Տեր Վահան քահանա Ազարյանի օրհնության խոսքով:
Միջոցառման ժամանակ ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ, որը պատմում էր ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի անցած տարիների աշխատանքի, ձեռքբերումների ու անելիքների մասին:
Շնորհակալագրերով պարգևատրվեցին կենտրոնի միջոցառումներին աջակցող անհատներն ու կազմակերպությունները և իհարկե՝ ակտիվ կամավորները:
Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, կամավսրներ և այլ հյուրեր, ովքեր սերտ համագործակցել են ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի հետ: