Ռուսաց լեզվի դեսպանները ռուսերենի դասընթացներ են կազմակերպել Էջմիածնում

 

 

«Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» խորագրով ծրագիրը։ Նպատակն է ռուսաց լեզվի և մշակույթի տարածումը Հայաստանի մարզերի դպրոցներում սովորող աշակերտների շրջանում։ Ծրագիրն իրականացվել է դեկտեմբերի 9-17-ը։ Այդ ընթացքում կամավորները՝ ռուսաց լեզվի դեսպանները, Էջմիածնի դպրոցներում աշակերտների համար կազմակերպել են ռուսաց լեզվի և գրականության արագացված դասընթացներ:
«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» ծրագիրը միավորում է Ռուսաստանի և աշխարհի այլ երկրների 18-30 տարեկան ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ մասնագետներին։ Ծրագրի նախաձեռնողները Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտին կից ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման բազային կազմակերպության խորհրդի անդամներն են։ Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության ու ՌԴ կառավարությանը կից գործող ռուսաց լեզվի խորհրդի աջակցությամբ: