Ոչ պետական բուհերի 130 ուսանող իմացավ իր ՄԻԱՎ կարգավիճակը

 

 

Դեկտեմբերի 13-ին Հայկական բժշկական ինստիտուտում իրականացվեց ինքնաթեստավորում, և 130 երիտասարդ իմացավ իր ՄԻԱՎ կարգավիճակը։ Ինքնաթեստավորումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագրի շրջանակներում, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության և Հայկական բժշկական ինստիտուտի ուսխորհրդի հետ համատեղ։ Ինքնաթեստավորվելու էին եկել ոչ պետական 10 բուհերի ուսանողներ, որոնք մինչ իրենց ՄԻԱՎ կարգավիճակն իմանալը ՀԵՀ աշխատակիցների և կամավորների կողմից ստանում էին խորհրդատվություն։