«Հայկյան-2017» երիտասարդական մրցանակաբաշխության համար ընդունվում են հայտեր

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2017» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին
• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին 
• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում 
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ 
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց
• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ
• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ
• Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ
• Լավագույն միջբուհական ծրագիր
• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում
• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում 
• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր 

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:
«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Հայտերին անհրաժեշտ է կցել նաև լուսանկարներ, տեսանյութեր։ 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2017-ի դեկտեմբերի 29, ժ. 12.00։ 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 567922: