Բժշկականում կանցկացվի TED ձևաչափով միակ համաժողովը Հայաստանում

 

 

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15.00-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կանցկացվի համալսարանական ձևաչափով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։
80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա այս կոնֆերանսը նման ձևաչափում իրականացվող դեռևս միակ համաժողովն է Հայաստանում:
TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները, հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում են նոր իրողություններ ու ստիպում մարդկանց մի փոքր այլ կերպ նայել աշխարհին: