Միջոցառումներ՝ երիտասարդական տոների առթիվ

 

 

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12.00, Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի մասնաշենքում (Ալեք Մանուկյան 1) տեղի կունենա ՀՀ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Պաշտոնյաների ֆուտբոլային թիմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Կարեն Ավագյանը, Էդուարդ Շարմազանովը, Միհրան Հակոբյանը, Անդրանիկ Կարապետյանը, Արմեն Բաբայանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։


Նույն օրը՝ ժամը 14.00, Հայաստանի նկարիչների միությունում կմեկնարկի «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթը։ Իրենց աշխատանքները կներկայացնեն երիտասարդ ստեղծագործողները։ Ցուցահանդես-մրցույթի բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ցուցահանդեսը անցկացվում է Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի հետ համագործակցաբար։

Միջոցառումները կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։