Մեկնարկում են երիտասարդական տոներին նվիրված միջոցառումները

 

 

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11.00, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մոտից (Աբովյան փողոց) կմեկնարկի «Երաժշտական ավտոբուս» ծրագիրը։ Կոնսերվատորիայի ուսանողներն ավտոբուսով կշրջեն երևանյան բուհերով, մայրաքաղաքով և իրենց կատարումներով կշնորհավորեն երիտասարդներին համաշխարհային օրվա առթիվ։

Նույն օրը՝ ժամը 14.30, Երևանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի 4-րդ հարկի մեծ դահլիճում (Ալեք Մանուկյան 5) տեղի կունենա Մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։