Երիտասարդության ռիթմեր

 

 

ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի և Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի համագործակցության արդյունքում հետաքրքիր միջոցառումների շարք իրականացավ` երիտասարդության և ուսանողության տոներին ընդառաջ: Ծրագիրը բաղկացած էր մի քանի հետաքրքիր միջոցառումներից: Միջոցառման մեկնարկը եղավ ազգային տարազներով ֆոտոնկարահանումը: Տարազները թանգարանին տրամադրվել էին «Տերյան» մշակութային կենտրոնի կողմից: Միջոցառման այս հատվածը խորհրդանշական դարձրեց հնի ու նորի միաձուլումը: Այնուհետև մեկնարկեց բացօթյա պլեները` «Թանգարանի աշնանային գույները ոգեշնչում են երիտասարդներին» թեմայով, որին մասնակից եղան 6 երիտասարդ նկարիչներ: Այդ ընթացքում մինչ նկարիչները թղթին էին հանձնում իրենց մտքերը, իրականացավ պարային ֆլեշ-մոբը` «Պարում են համարձակները» կարգախոսով և ընտրված ժամանակակից ձևաչափով։ Պարուցույցը 2017թ. «Բազե-պար» անվանակարգում Արագածոտնի ջոկատը ներկայացնող պարուհին էր:
Ծրագրի ավարտը ամենաժամանցայինն էր: Հրավիրված DJ-ն անմոռանալի և նշանակալի դարձրեց օրը: