«Սևան ստարտափ սամմիթ» բիզնես ֆորումի մասնակիցները՝ Արագածոտնի մարզային կենտրոնում

 

 

Նոյեմբերի 3-ին ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնում տեղի ունեցավ երկար սպասված հանդիպում: Հանդիպմանը ներկա էին Դավիթ Ղարիբյանը, ում բիզնես ծրագիրը 2016թ. «Սևան ստարտափ սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի ժամանակ արժանացավ դրամաշնորհի, և ՀԵՀ մարզային կենտրոնի՝ 2017թ. ֆորումին որպես կամավոր մասնակցած երիտասարդները: Հանդիպման ընթացքում Դավիթը ներկայացրեց բիզնես ծրագիրը, որի շնորհիվ արժանացել է դրամաշնորհի: Ներկայացրեց ծրագրի նպատակներն ու առաքելությունը: Ներկաները խոսեցին «ինչպես գաղափարը վերածել բիզնեսի» թեմայի շուրջ:
Ֆորումի մասնակիցները պատմեցին բոլոր այն հնարավորությունների մասին, որ ընձեռում է ծրագիրը յուրաքանչյուր մասնակցի: 2017թ. ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ՀԵՀ կամավորները ներկայացրին իրենց կատարած կամավորական աշխատանքը և գրանցած հաջողությունները: