Սեմինար կամավորության մասին

 

 

Նոյեմբերի 4-ին ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնը կազմակերպել էր սեմինար Գավառի պետական համալսարանում: Ծրագիրը նպատակ ուներ բնութագրել ինչ է կամավորությունը, ինչ նպատակ ունի, և ինչու պետք է ներգրավվել կամավորական աշխատանքներին: Ներկայացվեց, թե ինչ կարող է սովորել ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի կամավորը և ինչպես զարգացնել սեփական գիտելիքներն ու մեծացնել հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան խոսելու սեփական անձի ուժեղ և թույլ կողմերի մասին: