Ուսանողները ծանոթացան զինվորական կյանքին

 

 

«Նախաձեռնությունների Զարգացման Կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգով իրականացրել է «Հայ զինվորի դերը մարտական գործողություններում» խորագրով ծրագիրը:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում ծրագրի շրջանակներում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 20 ուսանողներ այցելեցին ՀՀ N զորամաս: Ուսանողներին դիմավորեց զորամասի նվագախումբը: Այնուհետեւ ուսանողները ծանոթացան զորամասի աշխատակազմի հետ, ինչին հաջորդեց շրջայց զորամասում։ Շրջայցի ժամանակ ուսանողները ծանոթացան զինվորի առօրյային, տեղեկացան հակառակորդի գործողությունների, դրանց ժամանակ հայոց բանակի արձագանքի և համապատասխան գործողությունների մասին։ Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու քաղաքացիական և զինվորական կյանքի տարբերությունը, ճաշեցին զինվորների հետ, այցելեցին զորամասի բուժկետ, ինչպես նաև տեսան զինվորների հանգստի սենյակը։ Զորամասի հրամանատարի և զինվորների հետ մասնակցեցին սեմինարի, որի ընթացքում նրանց ներկայացվեցին Սիսական գնդի ստեղծման պատմությունը և 1988թ․ շարժման մանրամասները։ Հարցուպատասխանի միջոցով ուսանողները նաև ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։