Կմեկնարկի երկրորդ համահայկական գիտական համաժողովը»

 

 

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 09:00, Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի մեծ դահլիճում (3-րդ հարկ) կմեկնարկի Հայկական առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված «Երկրորդ համահայկական գիտական համաժողովը»:
Նոյեմբերի 6-8-ն անցկացվելիք Համաժողովի շրջանակներում միմյանց կհանդիպեն և իրենց փորձն ու գիտելիքները կփոխանակեն Հայաստան ժամանած բազմաթիվ հայազգի մեծանուն գիտնականներ, կիրականացվեն բաց դասախոսություններ և կլոր սեղան-քննարկումներ: ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները՝ պաստարային և բանավոր զեկույցներով կներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքները:
Համաժողովը նպատակ ունի քննարկել և լուծել մի շարք հիմնախնդիրներ, ինչպես օրինակ՝ գիտության պրոպագանդան, գիտության թերֆինանսավորումը, անկախ փորձաքննության կազմակերպումը, գիտության ֆինանասավորման հարցերում մասնավոր ձեռնարկությունների ներգրավումը և հանրության մեջ դեպի գիտությունը հետաքրքրության առաջացումը:
Նախատեսվում է ամրապնդել առաջին «Համահայկական գիտական համաժողովի» արդյունքում ստեղծված «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիա»-ի (ASDA) հետ գիտության ոլորտում ժամանակակից մեթոդների ինտեգրումը՝ հայ երիտասարդ գիտնականներին աջակցելու և Հայաստանում առկա գիտական դպրոցներում էլ ավելի արդյունավետ ծրագրերի իրականացման համար:
Համաժողովն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», ՀԿ-ների, «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիա»-ի, ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի համագործակցությամբ:


Համաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես կգան՝

Ֆելիքս Ահարոնիան (Ֆիզիկա և աստղաֆիզիկա)
Ռուբեն Աբագյան (Ֆիզիկական քիմիա և կառուցվածքային կենսաբանություն)
Արտեմ Օգանով (Կրիստալոգրաֆիա և նյութագիտություն)
Ռոբերտ Ռիքլևս (էվոլյուցիոն էկոլոգիա)
Արմեն Մուլկիդջանիան (Բիոէներգետիկա և հաշվողական կենսաբանություն)
Գարաբեդ Անդրանիկիան (Մանրէաբանություն)
Յուրի Օգանեսիան (Միջուկային ֆիզիկա)
Անի Ապրահամիան (Միջուկային ֆիզիկա և աստղաֆիզիկա)
Ռոջեր Հեջար (Գենետիկա և բնային բջիջների թերապիա)
Ալեքսանդր կաբանով (Դեղերի նանոտեխնոլոգիա)
Նիկոլայ Դոխոլյան (Հաշվողական և փորձարարական կենսաֆիզիկա)
Մարիամ Գրիգորյան (Քաղցկեղի կենսաբանություն)
Վիրջինիա Զաքիան (Թելոմերներ և քրոմոսոմային փոփոխականություն)
Հովակիմ Զաքարյան (Վիրուսաբանություն)
Հասմիկ Քեշիշյան (Պրոտեոմիկա և կենսաինֆորմատիկա)
Կարեն Թռչունյան (Մանրէաբանություն և կենսաֆիզիկա)