Կկայանա Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի համերգը՝ նվիրված երիտասարդական տոներին

 

 

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երիտասարդներին և ուսանողներին տոնական համերգային երեկո կպարգևեն սիրված երգիչներ Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը։
Համերգը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան։
Համերգի ընթացքում ի թիվս հին ու սիրված երգերի Արամ MP3-ն կներկայացնի իր նոր՝ «Սկսում ենք» երգը։
Արամ MP3-ը տոների նախաշեմին իր բարեմաղթանքը հղեց երիտասարդներին՝ լինել որքան հնարավոր է խենթ, խելացի, ձգտող, բարդույթներից զուրկ։ «Ցանկանում եմ, որպեսզի մեր երիտասարդները լինեն արգելքները հաղթահարող, անկաշկանդ։ Կաշկանդված մարդն այս դարում որևէ մեկին պետք չէ։ Եվ ամենակարևորը՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող»,- ասաց երգիչը։