Ուշադրություն՝ դեղագետներ. թափուր աշխատատեղ

 

 

«Ֆարմ ցենտր» ՍՊԸ-ն հայտարարում է դեղագետի թափուր աշխատատեղի մասին:

Պարտականություններ
- Զբաղվում է դեղատանը առկա դեղորայքի ու այլ ապրանքների /մանկական սնունդ, խնամքի պարագաներ, կոսմետիկա և այլն/ վաճառքով
- Սպասարկում է հաճախորդներին` համաձայն ընկերության կողմից ընդունված սպասարկման եւ վաճառքի կանոնների ու չափանիշների
- Հաճախորդներին տրամադրում է մասնագիտական տեղեկատվություն ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների, դեղի բուժման արդյունավետության, օգտագործման,կողմնակի ազդեցության և այլ դեղի հետ անհամատեղելիության ու փոխազդեցության մասին
- Հետևում է սրահում ապրանքների ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցում է ապրանքների պատվերների ձևավորմանը
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն մասնագիտական (դեղագետ) կրթություն
- Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ 
- Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն
- Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել info@pharmcenter.am էլ. հասցեին:
Հավելյալ Տեղեկություններ
«Ֆարմ Ցենտր» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է.
- Կայուն աշխատանք
- Բարձր աշխատավարձ և բոնուսային համակարգ` ըստ աշխատանքի կատարողականի արդյունքների
Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 30-նն է:
Մանրամասները՝ այստեղ: