Քաղաքագիտական սեմինարներ՝ բուհերի ուսանողների համար

 

 

Հոկտեմբերի 20-22-ը ՀՀ բուհերի շուրջ 65 ուսանողներ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցում էին ինտերակտիվ քաղաքագիտական սեմինարի։ Այն համատեղ կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ուսանողի ձայն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։
Ծրագրի մասնակիցներն ընտրվել են հարցազրույցով, նախապես լրացված համացանցային հայտագրերի հիման վրա:
Սեմինարի մասնակցները դասախոսություններ լսեցին, քննարկումներ ունեցան ՀՀ երիտասարդական քաղաքականության, պետական կառավարման համակարգերի, ՀՀ սահմանադրականության քրոնիկոնի, քաղաքական առաջնորդության, միջազգային քաղաքական և ռազմաքաղաքական միավորումների և ինստիտուտների մասին, հաղորդակից եղան դրանց վերաբերյալ միջազգային փորձին, ինչպես նաև ունեցան գործնական պարապմունքներ մեդիա հաղորդակցության վերաբերյալ: Դասախոսությունները ներկայացնում էին համապատասխան ոլորտների ճանաչված փորձագետներ։