Կանցկացվի բնապահպանական միջազգային գիտաժողով

 

 

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբողվյան 50/5) կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, աջակցում են ՀՀ ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն: