Թափուր աշխատատեղ. դիզայներ-նախագծող

 

 

«GAT Cutting» ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու դիզայներ-նախագծողների: Թափուր հաստիքներ կան թե գիշերային, և թե ցերեկային հերթափոխով աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններն են՝
-Լազերային ու ֆրեզերային կտրման և փորագրման համար անհրաժեշտ ֆայլերի պատրաստում
-տպագրական ֆայլերի պատրաստում
-ստենդների և այլ կոնստրուկցիաների նախագծերի մշակում
-նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացում
-պաշտոնից բխող այլ պահանջների կատարում

Աշխատանքային պահանջներն են՝
- Corel Draw, AutoCAD, 3ds Max ծրագրերի գերազանց իմացություն
- Գծագրական այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Վերջնաժամկետին աշխատանքն ավարտելու կարողություն:
Աշխատանքային փորձը պարտադիր է:
Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց CV-ները gatcutting.hr@gmail.com էլ. հասցեին: Խնդրում ենք նշել, թե որ հաստիքի համար եք դիմում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091301456 հեռախոսահամարով: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 13-ն է:
Մանրամասները՝ այստեղ: