Միջմարզային ծրագիր

 

 

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի և Արարատի մարզային կենտրոնների համագործակցության արդյունքում իրականացվեց «Մարտահրավերներին պատրաստ երիտասարդ» խորագրով ծրագիրը: Արագածոտնի 30 կամավորներ և աշխատակազմն ուղևորվեցին Արարատի մարզ` Արտաշատի տարածաշրջանի Վերին Արտաշատ գյուղի հրաձգարան, որտեղ իրականացվեց ծրագիրը: Այնտեղ նրանց սպասում էին ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի ևս 30 կամավորներ և աշխատակիցներ: Երկու կենտրոնների կամավորները ծանոթացան, միասին հետաքրքիր քննարկումներ ունեցան` երկու մարզային կենտրոնների նմանությունների և տարբերությունների վերաբերյալ, նոր ծրագրերի գաղափարներ առաջարկեցին, ինչը հնարավորություն կտա մարզային կենտրոնների համագործակցության:
Երկու մարզերի կամավորները առանձին խմբերով մտնում էին հրաձգարան, որտեղ նախապես ծանոթանում էին կրակելու կանոններին և ապա անցնում մրցութային հրաձգության: Երկու մարզերի հաղթող մասնակիցները ստացան խարհրդանշական նվերներ և մասնակցության հավաստագրեր: Հավաստագրեր ստացան նաև բոլոր մասնակիցները: