Բանավեճ` ինչպես անցկացնել ազատ ժամանակը

 

 

ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի կամավորները կարևորում են քաղաքակիրթ բանավեճի և քննարկումների մշակույթի զարգացումը Հայաստանում: Եվ հենց այդ նպատակով հոկտեմբերի 13-ին կազմակերպվեց ՀԵՀ կամավորների բանավեճ՝ «Երիտասարներն իրենց ամենաթանկ ժամանակն անցկացնում են տանը՝ համակարգիչներով կամ հեռախոսներով զբաղվելով» թեմայի շուրջ:
Մասնակիցները բաժանվել էին երկու թիմի, որոնք բաղկացած էին 4 մասնակիցներից։ Երկու թիմերն էլ ներկայացրին լավ խաղ, առաջ էին քաշում արդիական և հիմնավոր պնդումներ, խնդիրներ, փաստարկներ ու հակափաստարկներ։ Հաղթանակը շնորհվեց «դեմ» թիմին՝ թիմային աշխատանքում փայլուն հանդես գալու, հստակ, հիմնավորված փաստեր ներկայացնելու համար: