«CV-ի ճիշտ պատրաստման հմտություններ» խորագրով սեմինար

 

 

ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում հոկտեմբերի 11-֊ին տեղի ունեցավ սեմինար՝ «CV-ի ճիշտ պատրաստման հմտություններ» թեմայով: ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի կամավոր Մերի Թաթարյանը խոսեց գրագետ ինքնակենսագրություն գրելու մասին, ներկայացրեց այն պահանջները, որոնք գործատուները ներկայացնում են աշխատանքի ընդունելիս։ Սեմինարավարը նշեց, թե որքանով է կարևոր ինքնակենսագրականը, և ինչպես պետք է ճիշտ ներկայացնել այն: Կամավորները քննարկեցին նաև իրենց գրած օրինակները, խոսեցին տարբեր դեպքերի մասին: Քննարկվեցին հաջողված CV-ների օրինակներ, և կամավորների միջև տեղի ունեցավ փորձի փոխանակում: