Վանաձորի օր

 

 

Հոկտեմբերի 7-ին մեծ շուքով նշվեց Վանաձորի օրը: Թերևս Վանաձորցիների ամենասիրելի տոնն է, որը այս տարի առանձնացավ հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներով:
ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնն իր կամավորների հետ մասնակցեց Բարեկամության քայլերթին, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացրին ՀԵՀ կամավորները: Ընդհանուր առմամբ ներկա էր մոտ 2500 երիտասարդ։
Բարեկամության քայերթին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Քայլերթն ավարտվեց Հայքի հրապարակում: Օրվա վերջում տոնական համերգն էր: «Ռեինկարնացիա» խումբը վանաձորցիներին պարգևեց բարձր տրամադրություն և բազմաթիվ հիշարժան պահեր: Երեկոն ամփոփվեց շքեղ հրավառությամբ։