Հանդիպում-քննարկում. մտահոգ

 

 

ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում հոկտեմբերի 7-֊ին կամավորների հետ հերթական հանդիպում-քննարկումն էր անցկացվում: Մտագրոհի արդյունքում կամավորներն առաջարկեցին տարբեր մտքեր, գաղափարներ, որոնք հիմնականում վերաբերում էին երիտասարդների շրջանում առկա խնդիրներին։ Առաջարկությունների արդյունքում որոշվեց կազմակերպել բանավեճ-քննարկում, որի ընթացքում տվյալ խնդիրները հնարավոր կլինի դիտարկել տարբեր տեսանկյուններից: Երիտասարդների կողմից առաջարկվեց կազմակերպել ինտելեկտուալ խաղ, գրական ցերեկույթ, ինչպես նաև երիտասարդների շրջանում ցանկություն առաջացավ անցկացնել սեմինար-քննարկումեր` մարկետինգի, ժամանակի կառավարման և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ։ Առաջիկայում պլանավորվել է համագործակցություն դպրոցների՝ աշակերտական խորհուրդների, Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության հետ։