Բարի գալուստ Բժշկական համալսարան, առաջի՛ն կուրսեցիներ

 

 

Բարձր տրամադրություն, պարեր, հյուրասիրություն, հետաքրքիր խաղեր և երաժշտական ու պարային կատարումներ. սեպտեմբերի 29-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) անցկացվեց ավանդական «Բարի գալուստ Բժշկական համալսարան, առաջի՛ն կուրսեցիներ» կամ ինչպես ուսանողների շրջանում է հայտնի «Welcome party 2017»-ը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին 400 առաջին կուրսեցիներ: Ժամանցային բնույթի այս միջոցառմանն ուսանողները հանդես եկան նաև պարային ֆլեշմոբով: