Ուշադրություն՝ ճարտարապետ-դիզայներներ. աշխատանքի առաջարկ

 

 

Ընկերությանն անհրաժեշտ են փորձառու ճարտարապետ-դիզայներներ:

Աշխատանքային պարտականությունները.
• Մշակել հատակագծեր, 3D էսքիզներ և այն համաձայնեցնել պատվիրատուների հետ
• Մշակել աշխատանքային գծագրեր
• Համակարգել այլ նախագծող մասնագետների աշխատանքները, հավաքագրել փաստաթղթերը և կազմել նախագծային փաթեթեներ
• Պարբերաբար այցելել շինհրապարակ, հետևել նորոգման կամ կառուցման աշխատանքների ընթացքին և իրականացնել հեղինակային հսկողություն
• Մշտապես հետևել շին.նյութերի շուկայի փոփոխություններին և հավաքագրել տեղեկատվություն
• Ընտրել նյութեր, տալ խորհրդատվություն

Անհրաժեշտ պայմանները.
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
• CAD և 3D ծրագրերի գերազանց իմացություն
• Շուկայում առկա շինարարական նյութերի գերազանց իմացություն
• Թիմում աշխատելու և խնդիրներ լուծելու ունակություն
• Աշխատանքի պլանավորման ունակություն
• Դրական անձնավորություն, որն ունի պատասխանատվության բարձր զգացում, արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն, կարողանում է արդյունավետ հաղորդակցվել պատվիրատուների հետ և հասկանալ նրանց պահանջներն ու նախասիրությունները:
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն և պորտֆոլիոն info@accurate.am կամ accurateinfo@mail.ru էլ. հասցեին: Առանց պորտֆոլիոյի ռեզյումեները չեն ուսումնասիրվի: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: