Աշխատանք. արտագնա զբոսաշրջության մասնագետ

 

 

Աշխատանքի նկարագիրը:

«LORE Travel» Հայաստանի զբոսաշրջային օպերատորին անհրաժեշտ է արտագնա զբոսաշրջության մասնագետ, ով պետք է աշխատանքներ տանի կազմակերպության՝ արտասահմանում գտնվող գործընկերների և հայաստանյանյան հաճախորդների հետ: Պետք է ստեղծի նոր կապեր և գործընկերային հարաբերություններ արտասահմանյան զբոսաշրջային օպերատորների հետ: Պետք է շփվի հաճախորդների հետ ու հանրամատչելի ձևով տեղեկացնի հաճախորդներին կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների մասին և փորձի իրացնել կազմակերպության կողմից առաջարկվող զբոսաշրջային փաթեթները, իրականացնի տուր-պրոդուկտների առաջխաղացումը շուկայում:

Աշխատանքային պարտականությունները:

1.Բանակցությունների վարում գործընկեր ֆիրմաների հետ
2.Նոր գործընկերների որոնում և պայմանագրերի կնքում
3.Շփում հաճախորդների հետ
4.Արտագնա զբոսաշրջային փաթեթների նախագծում և կազմում
5.Վիզաների հետ կապված փաստաթղթերի ձևակերպում
6.Արտագնա զբոսաշրջային փաթեթների հրապարակում և առաջմղում սոցիալական կայքերում ու www.loretravel.com պաշտոնական կայքում
7.Արտագնա զբոսաջրջային փաթեթների իրացման մեխանիզմների մշակում և իրականացում(PR)

Պահանջվող որակավորումները:

1.Հաղորդակցվելու հմտություն
2.Բանակցություններ վարելու հմտություններ
3.Հաճախորդների հետ աշխատելու հմտություններ
4.Արագ կողմնորոշվելու ունակություն
5.Տրամաբանելու ունակություն
6.Ճկունություն
7.Կարգապահություն
8.Պատասխանատվություն
9.Աշխատասիրություն
10.Բարեխղճություն

Նվազագույն մասնագիտական աշխատանքային փորձը՝ 1 տարի:

Դիմելու ընթացակարգը:

Ընդունելությունը՝
1-ին փուլ՝ ինքնակենսագրականների քննարկում
2-րդ փուլ՝ թեստ
3-րդ փուլ՝ հարցազրույց

CV-ին ուղարկել hr@loretravel.com էլ. հասցեին: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է: