«PR գրագիտություն» խորագրով դասընթաց՝ ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում

 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցը Հայաստանում շատ արագ է զարգանում և զուգահեռաբար զարգանում է նաև հանրային կապերի մշակույթը հենց համացանցում՝ իր բոլոր առավելություններով, յուրօրինակ մեթեդներով ու գործիքներով, սեպտեմբերի 23-ին ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում իրականցվեց «PR գրագիտություն» խորագրով դասընթաց։ Կան բազմաթիվ գործիքներ հանրային կապերի բնագավառում ամեն ինչ ավելի ինտերակտիվ դարձնելու համար, իսկ սոցիալական ցանցերն համացանցային հանրային կապերի գործիք են ու հարթակ և դրանց անհրաժեշտ է ճիշտ օգտագործել: Այս ամենի մասին ավելի մանրակրկիտ խոսվեց դասընթացի ընթացքում, որտեղ մեջբերումներ արվեցին ոլորտի ուսումնասիրություններից, որոնք խնդրի լուծման և մշակույթի զարգացման ընթացքում ունեցել են կարևորագույն շեշտադրումներ: Թեման երիտասարդների համար բավական հետաքրքիր, արդիական, կարևոր ինչպես նաև կիրառելի էր։