ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնի թիմը՝ վոլեյբոլի մրցաշարի հաղթող

 

 

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնի թիմը մասնակցեց ՀՀԿ Գյումրի 2 ՇԿ նախաձեռնությամբ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարին։ Մրցաշարը նվիրված էր ՀՀ անկախության 26-ամյակին։ Մասնակցում էին 6 թիմեր, որոնք ներկայացնում էին ուսումնական հաստատություններ, տարբեր կառույցներ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնի թիմը, որ կազմված էր կենտրոնի կամավորներից, համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց՝ զբաղեցնելով 1-ին մրցանակային տեղը։