Լոռու մարզային կենտրոնը մասնակցեց «Քաղաքացիական հասարակության օր-2017» միջոցառմանը

 

 

Սեպտեմբերի 19-ը նշվում է որպես Քաղաքացիական հասարակության օր: Այս տարի ՀԿ կենտրոնի Վանաձորի գրասենյակը Վանաձորի Սայաթ-Նովայի այգում միջոցառում էր իրականացրել, որին մասնակցում էր նաև ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնը: Ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված էին Երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի ակտիվ կամավորները: Միջոցառմանը հրավիրված էին Լոռու, Տավուշի և Շիրակի տարբեր կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր առանձին տաղավարը:
ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնը միջոցառման մասնակիցներին և այցելուներին ներկայացնում էր հիմնադրամի գործունեությունը, որի մասին պատմում էին նաև կառույցի տարբեր տարիներին տպագրված հաշվետվությունները։
Հանգամանորեն ներկայացվել են նաև Լոռու մարզային կենտրոնի ծրագրերը։ Միջոցառմանը ներկա էին նաև «Բազե» երիտասարդական հավաքի բոլոր տարիների մասնակիցները: Երիտասարդական հիմնադրամի տաղավարի մոտ տեղադրված էր գրառումների պաստառ, որտեղ քաղաքացիները կիսվում էին իրենց տպավորություններով:
Միջոցառման ավարտին կազմակերպիչների կողմից ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնին տրվեց շնորհակալագիր՝ «Քաղաքացիական հասարակության օր-2017» միջոցառմանն ակտիվ մասնակցության և ունեցած ներդրման համար։