Ինտերակտիվ ինտելեկտուալ խաղ

 

 

Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում շատ դժվար է երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացնել այս կամ այն թեմայի կամ միջոցառման նկատմամբ: ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը փորձում է կենտրոնի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ներմուծել նոր, արդիական մեթոդներ:
Kahoot.it կայքը հնարավորություն է տալիս ցանկացած թեմայի վերաբերյալ պատրաստել հետաքրքիր ինտերակտիվ խաղեր, որոնց միջոցով երիտասարդները ավելի հաճույքով են ներգրավվում ցանկացած ծրագրում: Օգտվելով կայքի հնարավորություններից՝ պատրաստվեց էլեկտրոնային ինտելեկտուալ խաղ, որը բաղկացած էր 20 ինտելեկտուալ հարցերից և պատասխանների տարբերակներից:
Սեպտեմբերի 19-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում անցկացվեց խաղը, որին մասնակցում էին ավելի քան 25 երիտասարդներ: Օգտագործելով հեռախոսները՝ երիտասարդներն ակտիվ մասնակցում էին խաղին` յուրաքանչյուրը փորձելով լինել առաջինը և միևնույն ժամանակ տալ ճիշտ պատասխան:
Խաղն անցավ ակտիվ և մրցակցային մթնոլորտում: Այն հնարավորություն տվեց երիտասարդներին զարգացնելու արագ մտածելու և կողմնորոշվելու կարողությունը և ստանալու նոր գիտելիքներ: