Իրականացվեց 3D ձևաչափի տեխնոլոգիաների մասին սեմինար

 

 

Սեպտեմբերի 15-ին ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում իրականացվեց 3D ձևաչափի տեխնոլոգիաների մասին սեմինար-քննարկում: Քննարկումն անցկացրեց անհատ ձեռնարկատեր Արծրուն Մխիթարյանը: Վերջինս ներկայացրեց 3D տեխնոլոգիաների կիրառման սկզբունքները, դրանց ազդեցությունը մարդու ենթագիտակցության վրա: Առանձին հատվածներով երիտասարդները 3D ձևաչափով դիտեցին մուլտֆիլմի, ֆիլմի և տեսահոլովակների հատվածներ: Իսկ վերջում դիտեցին 3D ձևաչափով ամբողջական ֆիլմ: