Աշխատանք՝ «Զանգակ» հրատարակչությունում

 

 

Շուկայագետ
Աշխատանքային պարտականություններ

• Ընկերության և առանձին ծրագրերի մարքեթինգային քաղաքականության մշակում և իրականացում
• Գրաշուկայի ուսումնասիրություն և մարքեթինգային հետազոտությունների իրականացում,
• Գրքերի վաճառքի խթանում
• Գրքերի հանրահռչակման ծրագրերի մշակում և իրականացում

Պահանջվող որակավորումներ

• բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, սոցիոլոգիայի, գրականագիտության, կառավարման ոլորտներում)
• համապատասխան աշխատանքային փորձ
• հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն,
• ստեղծագործ և վերլուծական մտածողություն, ակտիվություն, հաղորդակցվելու ունակություն
• կառավարման և ուղղորդման հմտություններ
• թիմում աշխատելու կարողություն

Դիմելու կարգը

Պահանջներին համապատասխանող անձինք կարող են լուսանկարով ինքնակենսագրությունը ուղարկել info@zangak.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի մասում նշելով հաստիքի անվանումը: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է: