Թափուր աշխատատեղ՝ բրենդ մենեջեր

 

 

Անդակոն փնտրում է բրենդ մենեջեր
-Ո՞ր բրենդերի հետ է աշխատանքը:
Ամենաառաջատար ու ամենատարբեր:
-Ու՞մ ենք փնտրում:
Ցանկալի է մարքեթինգի /կամ առնչվող այլ ոլորտի/ բարձրագույն կրթությամբ թե՛արական, թե՛ իգական սեռի ներկայացուցիչ, ով էներգիայով լեցուն է և պատրաստ է մոտիվացված աշխատել մեր թիմում:
-Անհրաժեշտ է ունենալ.
Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ` մարքեթինգի ոլորտում,
Ալկոհոլային խմիչքների հանդեպ համակրանք, բայց և հանդուրժողականություն,
Ամենակարևորը՝ մեծ սեր աշխատանքի հանդեպ, գերակտիվություն ամեն ինչում և լսելու, սովորելու, օգնելու պատրաստակամություն:
Հ.Գ. Հրապարակումով կիսվելը ողջունելի է:

Լավ թեկնածուն կունենա Անդակոյի կողմից նվեր: Ուղարկե՛ք Ձեր CV-ին marketing@andaco.am հասցեով` վերնագրում նշելով Brand Manager: