Հանձնաժողովի որոշում 13.09.2017

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

N 2 /2017 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ

13 սեպտեմբերի 2017թ. ք. Երևան

նախագահությամբ` Ա. Բերբերյանի
ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտականանդամ)

մասնակցությամբ` Կ. Ավագյանի
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)

Ա. Բեժանյանի
ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)

Ա. Պողոսյանի
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար
(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)

Դավիթ Հակոբյան- « Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում ՀՄԸՄ-ՀԱՍԿ» ՀԿ ատենապետ /Ոլորտային անդամ/

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների մրցութային հայտերն ու ծրագրերը,
ՈՐՈՇԵՑ

Ծրագիր իրականացնելու նպատակով կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր «ԿՎՆ ուրախների և հնարամիտների ակումբ» հասարակական կազմակերպության հետ: