Աշխատանք. կրտսեր վերլուծաբան

 

 

Հայտարարվում է կրտսեր վերլուծաբանի թափուր հաստիքի համար մրցույթ:
Աշխատանքի նկարագիր
Աջակցել Կազմակերպությանը մարքեթինգային ռազմավարության իրագործման գործընթացում, ինտերնետային կայքի փոփոխությունների/թարմացումների և սոցիալական գործունեության տվյալների վերլուծության հարցերում:

Կրտսեր վերլուծաբանի հիմնական աշխատանքային պարտականություններն են:
1. Աջակցել ծառայությունների զարգացման վարչությանը շուկայի վերաբերյալ տեղեկատվությունների հավաքագրման գործընթացում,
2. Աջակցել մարքեթինգային ռազմավարության իրագործման գործընթացին և նրա ներգործությանը նպատակային թիրախի վրա` առաջնային և երկրորդական տվյալների վերլուծման միջոցով,
3. Պատարաստել նյութեր գովազդների, ծրագրերի, ինտերնետային կայքի, մամուլի հրապարակումների և այլ հատուկ իրադարձությունների համար,
4. Կատարել փոքր և հատուկ ծրագրերի պլանավորում և ապահովել հատուկ հաշվետվություններ և հաճախորդների մասին պատմություններ` դոնորների և այլ շահագրգիռ կողմերի համար (հայերեն և անգլերեն լեզուներով),
5. Կատարել Ղեկավարի և Կազմակերպության տնօրենի կողմից հանձնարարված աշխատանքային գործունեությանը վերաբերող այլ առաջադրանքներ,

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային պարտականությունները
· Բարձրագույն կրթություն
· MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel)
· AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
· Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
· Գործնական շփման էթիկա
· Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
· Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ շփում հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն
· Ճնշման տակ աշխատելու կարողություն

Դիմելու կարգը
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները cvanalyst@sef.am էլեկտրոնային հասցեին, կամ ֆաքսի միջոցով՝ (374 10) 20 28 21 հեռախոսահամարին, ինչպես նաև հարցերի դեպքում կարող են զանգահարել կազմակերպության մարդիկ և մշակույթ բաժին՝ (374 10) 20 28 22(ներ. 22) հեռախոսահամարին:

Խնդրում ենք նամակում նշել՝ ինչ պաշտոնի համար եք դիմում՝ Կրտսեր վերլուծաբան:
Ինքնակենսագրությունների ընդունման վերջնաժամկետն է 10 սեպտեմբերի 2017թ.:
Մանրամասները՝ այստեղ: