Ուշադրություն՝ թարգմանիչներին. թափուր աշխատատեղ

 

 

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել թարգմանչի թափուր հաստիքի համար անցկացվող մրցույթի մասին:
Աշխատանքային գործառույթներ`
Կատարել թարգմանություններ ռուսերենից հայերեն և հակառակը, գրավոր և/կամ բանավոր,
Թարգմանված տեքստում ապահովել բնագրի ոճի պահպանումը ,
Ապահովել թարգմանության բարձր որակը՝ երաշխավորելով ճշգրիտ և ամբողջական թարգմանություն,
Պահպանել ժամկետները:
Պահանջվող կրթություն/որակավորում`
Բարձրագույն կրթություն՝ լեզվաբանի, գրականագետի, օտար լեզուների և/կամ այլ համապատասխան մասնագիտացումով,
Առնվազն 3 տարվա փորձ համապատասխան մասնագիտացումով,
Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Դիմելու ընթացակարգը`
Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել hr@1tv.am էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ «Թարգմանիչ»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:
Մանրամասները՝ այստեղ: