Ռուսերենի դասընթացներ՝ Արարատի մարզի երիտասարդների համար

 

 

Արդեն 3 ամիս է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնում կազմակերպվում են ռուսերենի դասընթացներ մարզի երիտասարդների համար: Դասընթացը վարում է Մարիամ Թադևոսյանը, որն ունի համապատասխան կրթություն և երիտասարդների հետ աշխատելու փորձ:
Դասընթացներին մասնակցում է շուրջ 25 երիտասարդ՝ երկու խմբով։ Պարապմունքները կայանում են շաբաթը երկու անգամ պարբերականությամբ և երկու ժամ տևողությամբ։
Նախաձեռնության նպատակն է կատարելագործել երիտասարդների ռուսերենի գիտելիքները։