Անակնկալներ՝ Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատության սաների համար

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնի կամավորները նոր ուսումնական տարվա մեկնարկին անակնկալ էին պատրաստել «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաների համար:
Հաստատության երեխաները հիմնադրամի կամավորների հետ երգել, պարել են, ապա մասնակցել զանազան խաղերի: Միջոցառման ընթացքում հյուրընկալվել են մուլտհերոսներ, որոնք դատարկաձեռն չեն եկել. երեխաները սեպտեմբերի մեկի առիթով դպրոցական պայուսակներ են նվեր ստացել:
ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնի համակարգող Գոհար Պետրոսը նկատեց, որ նախաձեռնությունը ՀԵՀ մարզային կենտրոնի կամավորներինն էր։ Ցանկացել են սեպտեմբերի մեկին տոն պարգևել կրթական հաստատության սաների համար և իրենց ջերմությունը հաղորդել նրանց։
Կրթօջախի տնօրեն Գ. Զատիկյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀԵՀ աշխատակիցներին և կամավորներին՝ բարձր գնահատելով համատեղ գործակցությունը։