Ներկայացվեցին առաջին բուժօգնության հիմունքները

 

 

Օգոստոսի 30-ին ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնի աջակցությամբ Կապանի պետական բժշկական քոլեջում անցկացվեց «Առաջին բուժօգնության հիմունքները» թեմայով սեմինար: Դասընթացը վարում էին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներ Լևոն և Սվետլանա Գասպարյանները: Ծրագրի հիմնական նպատակն էր ծանոթացնել երիտասարդներին առաջին բուժօգնության հիմունքներին, ինչպես նաև՝ դժբախտ պատահարների, վնասվածքների, այրվածքների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն օգնության միջոցառումներին։
Երիտասարդները ծանոթացան առաջին բուժօգնության ժամանակ գիտակցության կորստի, արյունահոսության, թունավորումների, այրվածքների և էլեկտրավնասվածքների դեպքում իրականացվող գործողություններին և միջոցառումներին ինչպես պրեզենտացիայի, այնպես էլ գործնական քայլերի միոջոցով: Ծրագրի շնորհիվ երիտասարդներն ամրապնդեցին իրենց գիտելիքները առաջին բուժօգնության վերաբերյալ, ինչը կօգնի ծանրագույն իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել, խուճապի չմատնվել և ցուցաբերել համապատասխան քայլեր: