ՀԵՀ Վայոց ձորի կենտրոնում բացվեց հեծանվային ակումբ

 

 

Օգոստոսի 10-ին «Վայոց ձորի մարզի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի հետ համագործակցությամբ ստեղծվեց երիտասարդ աղջիկ հեծանվորդների ակումբը: Ծրագիրը ֆինանսավորվում է Խաղաղության կորպուսի կողմից:
Ակումբի անդամներն անվճար կսովորեն հեծանիվ վարել: Բացմանը ներկա էին ակումբի մասնակիցները և դասընթացավարները: Նախքան ծրագրի բացումը և ակումբի անդամների հետ հանդիպումը՝ օգոստոսի 8-ին, տեղի ունեցավ հանդիպում 4 դասընթացավարների հետ: Հանդիպման ընթացքում ծանոթացրին անվտանգության և երթևեկության կանոններին, այնուհետև մասնակիցները լրացրին համապատասխան թեստ: Քանի որ ակումբի մասնակիցների թիվը մեծ էր, նրանք բաժանվեցին 2 խմբի:
Օգոստոսի 15-ից ՀԵՀ Վայոց ձրի մարզային կենտրոնում իրականացվում են հեծանվային ակումբի դասընթացները: Դասընթացավարները կենտրոնի ակտիվ կամավորներն են, ովքեր մեծ սիրով աջակցում են ակումբի արդյունավետ աշխատանքին:
Ուսուցումն իրականացվում է շաբաթական 2 անգամ:
Ակումբը կիրականացնի նաև հեծանվային արշավներ դեպի մարզի տարբեր գեղատեսիլ վայրեր: