Հանձնաժողովի որոշում 24.07.2017

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՂԹՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

N 2 /2017 ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄ

24 հուլիսի 2017թ. ք. Երևան

նախագահությամբ` Ա. Բերբերյանի
ՀՀ Նախագահի օգնական (Հանձնաժողովի նախագահ, մշտականանդամ)

մասնակցությամբ` Կ. Ավագյանի
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող (Մշտական անդամ)

Ա. Բեժանյանի
ՀԵՀ գլխավոր հաշվապահ (Մշտական անդամ)

Ա. Պողոսյանի
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար
(Հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)
Արփինե Հակոբյանի
«ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ համակարգող
Կարինե Խաչատրյանի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ

ՀԵՀ-ի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովը, ուսումնասիրելով վերոնշյալ մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների մրցութային հայտերն ու ծրագրերը,

ՈՐՈՇԵՑ

Ծրագիր իրականացնելու նպատակով կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության հետ: