Ֆուտբոլի առաջնություն՝ Արագածոտնում

 

 

Հուլիսի 26-ին ավարտվեց ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ֆոտբոլի առաջնությունը: Ծրագիրն ընթացավ հինգ ֆուտբոլային հանդիպումներով, մասնակից թիմերը ներկայացնում էին մարզում գործող պետական կառույցները, ինչպես նաև՝ ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնը: Ծրագրի նպատակն էր ստեղծել ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնի ֆուտբոլի երիտասարդական թիմ, երիտասարդների շրջանում տարածել առողջ ապրելակերպը:
Խաղերն անցկացվել են օլիմպիական մրցաշարով, եզրափակիչ փուլ դուրս են եկել երկու թիմ։ Ըստ այդմ առաջին տեղ է գրավել ոստիկանության Աշտարակի բաժինը, երկրորդ տեղ՝ ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի թիմը:
Ծրագրի ավարտին մասնակից թիմերին հանձնվեցին հավաստագրեր, շնորհակալագրեր, մեդալներ, իսկ հաղթող թիմին նաև` գավաթ։